1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ ավտոճանապարհներին

26.06.2017 12:44 ՃՏ պատահարներ

Հունիսի 24-ին, ժամը 23.05-ին, Երևանի Կողբացու փողոցի թիվ 67/28 հասցեի մոտ իրար էին բախվել «Լեքսուս» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով հունիսի 25-ին, ժամը 15.55-ին, «Օպել»-ի վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքը ստացել է նշված վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 25-ին, ժամը 19.15-ին, Երևանի Խորենացու փողոցի թիվ 25 հասցեի մոտ իրար են բախվել «Լեքսուս» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո բախվել են կայանված վիճակում գտնվող «Նիսսան»-ի:
«Նիսսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 26-ին, ժամը 00.45-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 26-ամյա երիտասարդ և հայտարարել, որ վնասվածքը ստացել է հունիսի 25-ին, ժամը 16.00-ին, Գորիս քաղաքի «Թոսկաֆ» թաղամասի ճանապարհին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով կողաշրջվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 25-ին, ժամը 22.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շիրակի փողոցի թիվ 2 հասցեի դիմաց բախվել է «ՎԱԶ-21723» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաների:
«Օպել»-ի և «ՎԱԶ-21723»-ի վարորդները, «ՎԱԶ-21723»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 25-ին, ժամը 16.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Նուբարաշենի խճուղու և Մասիս քաղաք տանող խաչմերուկում բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 25-ին, ժամը 19.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 140/5 հասցեի մոտ բախվել է կայանված վիճակում գտնվող «Օպել»-ին, որն առաջ ընթանալով վրաերթի է ենթարկել վարորդին և բախվել կայանած վիճակում գտնվող «Ֆորդ»-ին:
«ԲՄՎ»-ի և «Օպել»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 25-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արտաշատի Օգոստոսի 23-ի և Երևանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել Աստրա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 25-ին, ժամը 16.15-ի սահմաններում, «Նիսան Նոութ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 45-րդ կմ-ին՝ Այգավան գյուղի հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 25-ին, ժամը 7.00-ի սահմաններում, Արմավիրի մարզում՝ Ծաղկալանջ-Արագած ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 25-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Աբովյանի Տիեզերագնացների հրապարակում իրար են բախվել «Օպել» և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: