1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում ու մարզերում

26.07.2018 10:18 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում ու մարզերում

Հուլիսի 25-ին, ժամը 11.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Պուշկինի եւ Տերյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 26-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 25-ին, ժամը 17.00-ին, Երեւանի Սեբաստիայի եւ Մանուկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա», «Միցուբիշի» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա»-ի եւ «Միցուբիշի»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 22-ին հաղորդվել էր Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 23,5 կմ-ին «Մերսեդես» եւ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաները իրար բախվելու եւ նյութական վնաս պատճառվելու մասին:
Հուլիսի 25-ին, ժամը 13.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 28-ամյա կին եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է վերոհիշյալ ավտովթարի հետեւանքով՝ որպես «Մերսեդես»-ի ուղեւոր:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 25-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 91-րդ կմ-ին` Զանգակատուն գյուղի հատվածում, բախվել է «Ֆոլքսվագեն Քրաֆթեր»-ին. «Ֆոլքսվագեն Քրաֆթեր»-ի ուղևորը և «Օպել Աստրա»-ի երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 25-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Ամբերդ գյուղում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառի։
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 25-ին, ժամը 13.25-ի սահմաններում, «ԿՌԱԶ-25681» մակնիշի ավտոմեքենան բախվել է Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թույլատրելի հատվածում կայանված «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենային։
«ՎԱԶ-2108»-ի վարորդը տեղում ստացել է առաջին բուժօգնություն:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 21-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Շիրակի մարզի Ախուրյան գյուղում բախվել է քարե ցանկապատի:
24-ամյա վարորդը դեմքի շրջանում ստացել է վնասվածքներ:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 25-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 115-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» եւ «Գազ 53» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենան Բաղանիս-Ջուջևան ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ բախվել երկաթբետոնե էլեկտրասյանը. 43-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: