1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ ավտոճանապարհներին

23.06.2017 12:03 ՃՏ պատահարներ

 

Հունիսի 22-ին, ժամը 9.40-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի և Ագաթանգեղոսի փողոցների ու Արշակունյաց պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 22-ին, ժամը 1.10-ին, Երևանի Մելքումովի փողոցի և 16-րդ թաղամաս տանող ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 22-ին, ժամը 6.45-ին, Երևանի Իսակովի պողոտայի «Մոնթե Մելքոնյան» կամրջի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 22-ին, ժամը 12.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մալաթիայի փողոցի թիվ 9 տան մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որից հետո բախվել է կայանված վիճակում գտնվող «ԳԱԶ-3221» մակնիշի միկրոավտոբուսին:
Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց,
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 22-ին, ժամը 11.10-ին, Երևանյան խճուղու թիվ 150 հասցեի մոտ իրար են բախվել «ԲՄՎ» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 22-ին, ժամը 8.50-ի սահմաններում, Վաղարշապատ-Աշտարակ ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» մակնիշի երկու ավտոմեքենա:
Պատահարի հետևանքով ավտոմեքենաներից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 22-ին, ժամը 8.00-ի սահմաններում, «ՎԱԶ-0129» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 52-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 23-ին, ժամը 00.05-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Տաշիրի Կիրովի փողոցի թիվ 346 շենքի մոտ բախվել է «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶել»-ին, իսկ «ՈՒԱԶ»-ը՝ կայանված «ԳԱԶ-53»-ին:
«ԲՄՎ»-ի վարորդը և «ՈՒԱԶ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 22-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մայակովսկի-Ձորաղբյուր ճանապարհին վրաերթի է ենթարկել 29-ամյա երիտասարդի և տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 22-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 15-րդ կմ-ին, վազանց կատարելիս, դուրս է եկել հադիպակաց երթևեկելի գոտի, բախվել «ՎԱԶ-21102-119» մակնիշի ավտոմեքենային:
«Միցուբիշի Պաջերո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 22-ին, ժամը 22.40-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի 23 հասցեի մոտ բախվել է «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: