1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ ավտոճանապարհներին

21.06.2017 15:10 ՃՏ պատահարներ

Հունիսի 20-ին, ժամը 12.20-ին, Եղվարդի խճուղու թիվ 126 հասցեի մոտ իրար են բախվել «Ֆորդ», «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ և մոտոցիկլետ:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 20-ին, ժամը 12.20-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սիլիկյան թաղամասի 4-րդ և 9-րդ փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 20-ին, ժամը 8.30-ին, Երևանի Արցախի և Արին-Բերդի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Միցուբիշի»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 20-ին, ժամը 9.30-ին, Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 14/7 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես» և «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Սուզուկի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 20-ին, ժամը 20.30-ին, Երևանի Սասունցի Դավիթ և Բելինսկի փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 20-ին, ժամը 8.30-ին, Երևանի Դավիթ Անհաղթի և Կարապետ Ուլնեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 21-ին, ժամը 1.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Աշտարակ ճանապարհի 1-ին կմ-ում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել հողաթմբին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 20-ին, ժամը 22.45-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի և Մյասնիկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2109» և «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2109»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 20-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Տաշիր ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է ծառի:
Պատահարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Հունիսի 20-ին, ժամը 15.10-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 17 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու և մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 20-ին, ժամը 22.10-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի խճուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել գետակը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: