1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ ավտոճանապարհներին

20.06.2017 11:29 ՃՏ պատահարներ

Հունիսի 19-ին, ժամը 6.30-ին, Երևանի Խանջյան փողոցից դեպի Հերացի փողոց տանող ճանապարհահատվածում իրար են բախվել «Ման» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մերսեդես»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 19-ին, ժամը 16.15-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 5 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 41-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 19-ին, ժամը 12.00-ին, Երևանի Մելքումով փողոցի և Դավիթաշեն թաղամաս տանող ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 19-ին, ժամը 19.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունի և Աթոյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 19-ին, ժամը 18.35-ին, Երևանի Պռոշյան փողոցի թիվ 30 էլեկտրասյան դիմաց իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով նույն օրը, ժամը 21.40-ին, «Օպել»-ի 2 ուղևորուհիները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Հունիսի 19-ին, ժամը 21.30-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սվաճյան փողոցի թիվ 44/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 19-ին, ժամը 13.30-ին, Դավիթ Անհաղթ և Կ.Ուլնեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա:
Պատահարի հետևանքով մեքենաներից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 19-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արարատի մարզի Ոստան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21102» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21102»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 20-ին, ժամը 1.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Գորիսի Սյունիք փողոցի 157 տան դիմաց բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով վարորդները, «Օպել Աստրա» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: