ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

16.09.2022 12:12 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Սեպտեմբերի 14-ին, ժամը 22.05-ին, Երևանի Այվազովսկու փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Սեպտեմբերի 15-ին, ժամը 19.40-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդու, ապա բախվել «Շկոդա» մակնիշի մեքենայի։ Վրաերթի ենթարկվածը, որը «Շկոդայի» վարորդն է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Սեպտեմբերի 14-ին, ժամը 18.45-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Տոյոտա», «Մերսեդես» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերդեսեի» 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Լրացված 16․09․22

Սեպտեմբերի 14-ին, ժամը 14.40-ին, Երևանի Քոչինյան փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու, ապա բախվել նրա կողմից կայանված «Օպելին» և կայանված մեկ այլ «Օպելի», որն էլ իր հերթին բախվել է մեկ այլ կայանված «Օպելի». «Օպելներից» մեկի 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Սեպտեմբերի 15-ին, ժամը 14.30-ին, Երևանի Գայի պողոտայում «ԳԱԶ-3302» բեռնատարը բախվել է բետոնե պատնեշին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Սեպտեմբերի 15-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Գոլֆի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Սեպտեմբերի 15-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Արարատի մարզի Արարատ գյուղում իրար են բախվել «ԿամԱԶ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 16-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Սեպտեմբերի 15-ին, ժամը 07.10-ի սահմաններում, Մասիս-Նուբարաշեն ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել առվի մեջ. 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Սեպտեմբերի 15-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Երասխ մայրուղու 13-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաի Սոնատայի» 63-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Սեպտեմբերի 15-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Շենավան գյուղի սկզբնամասում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Սեպտեմբերի 16-ին, ժամը 01.50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի սկզբնամասում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Սեպտեմբերի 15-ին, ժամը 08.25-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 3-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Սեպտեմբերի 15-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գյումրիի Վ. Սարգսյան և Սավոյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Սեպտեմբերի 15-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 124,9-րդ կմ-ին իրար են բախվել նախնական «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղևորներին տեղում շտապօգնության կողմից ցուցաբերվել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: