1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ ավտոճանապարհներին

14.05.2017 15:20

Մայիսի 13-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 37 կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևոր մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 13-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Վազ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհիի 70-րդ կ/մ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակի սյանը և ընկել փոսը:
Պատահարի հետևանքով վարորդը և 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 13-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս ճանապարհի 32-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել բենզալցակայանի պատին և կայանված «ՎԱԶ-21063»-ի:
«ՎԱԶ-21063»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Գյումրիի Գ. Նժդեհի փողոցի թիվ 18 հասցեի դիմաց իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԲՄՎ»-ի ուղևորը և «Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղեփոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 13-ին, ժամը 15.45-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սիսիան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 65 հասցեում գտնվող բենզալցակայանի դիմաց վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի, որը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 13-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 28-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ 6540» և «Տոյոտա Պրեմիո» մակնիշի ավտոմեքենաներ:
Ժամը 12.35-ին «Տոյոտա Պրեմիո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: