1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

01.02.2016 15:12 ՃՏ պատահարներ

Հունվարի 31-ին, ժամը 14.35-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 60-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը Երևանի Աբովյան փողոցում՝ թիվ 65 երթուղու միկրոավտոբուսի վարորդի կողմից կտրուկ արգելակման հետևանքով, վայր է ընկել:
Բուժօգնություն ստանալուց հետո տուժողը հեռացել է հիվանդանոցից:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 31-ին, ժամը 16.00-ին, թիվ 13 երթուղու «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Երևանի Հալաբյան և Դավիթաշեն 3-րդ փողոցների խաչմերուկում կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 78-ամյա ուղևորը սրահում վայր է ընկել և վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 31-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Էջմիածին-Արմավիր ճանապարհի 4-րդ կ/մ-ի հատվածում իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ 2107»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 31-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «ՖՈՐԴ-ՏՐԱՆԶԻՏ» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 34-րդ կ/մ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 31-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 66-րդ կ/մ-ին իրար են բախվել «FORD MONDEO 1.6» և «FORD MONDEO 1.8» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «FORD MONDEO 1.6»-ի 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 31-ին, ժամը 15.30-ին, «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տաշիրի Երևանյան-Էրեբունի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 31-ին, ժամը 23.40-ի սահմաններում, «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան Կապանի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 12 շենքի դիմացի ճանապարհահատվածում դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել ճանապարհի աջ մայթին գտնվող էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 31-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 152-րդ կ/մ-ին բախվել է «Զիլ Էվակուատոր» մակնիշի ավտոմեքենայի:
«Միցուբիշի Գրանդիս»-ի վարորդը մարմնական վնասվացքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: