1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ ավտոճանապարհներին

02.06.2017 17:11 ՃՏ պատահարներ

Հունիսի 1-ին, ժամը 14-ին, «Հոնդա» մոպեդի վարորդը Երևանի Մ. Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ վարորդն ինքնակամ ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 1-ին, ժամը 10.00-ին, «ՎԱԶ-21112» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթաշենի 7-րդ և Աղաբաբյան փողոցների խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 1-ին, ժամը 10.30-ին, Երևանի Շիրակի փողոցի թիվ 1 հասցեի մոտ իրար են բախվել «ԳԱԶ-2410» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆորդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 1-ին, ժամը 21.40-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կիևյան և Օրբելու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 31-ին, ժամը 17.55-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Մ.Մելքոնյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսսան», երկու «Օպել» և «Դայացու» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով հունիսի 1-ին, ժամը 15.10-ին, «Դայացու»-ի ուղևորուհին դիմել է հիվանդանոց և հայտնել, որ մարմնական վնասվածք է ստացել նշված վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի Հանրապետության փողոցի զբոսայգու դիմացի հատվածում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 1-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի 4-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 1-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Պ.Սևակի փողոցի թիվ 8 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 1-ին, ժամը 18-ի սահմաններում, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի-Արտավան ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: