1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճամբարակի նորակառույց հիվանդանոցից կատարված գողությունները բացահայտվեցին

11.06.2015 09:20 Գողություն

Ոստիկանության Ճամբարակի բաժին ներկայացած տղամարդը հաղորդում է տվել, որ գիշերը, պատուհանը բացելով, մուտք են գործել Ճամբարակ քաղաքի նորակառույց հիվանդանոց և շենքի երկրորդ հարկի պահեստային մասից 10 տուփ կերամիկական սալիկ իջեցնելով առաջին հարկ՝ փորձել գողանալ:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ գողության փորձը կատարել է 1986 թ. ծնված Ռաջ Գ.-ն, որը խոստովանական բացատրություն է տվել՝ հավելելով, որ հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի ավտոմեքենայի լույսեր նկատելով՝ դիմել է փախուստի:
Ռաջ Գ.-ն նաև նշել է, որ ընկերոջ` 1966 թ. ծնված Ռոբերտ Ա.-ի հետ մայիս ամսվա ընթացքում երկու անգամ մտել են նույն հիվանդանոցի շենք և գողացել շինարարական ապրանքներ` ծեփամածիկ, կերամիկական սալիկներ:
Ռոբերտ Ա.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ռաջ Գ.-ն խոստովանել է նաև, որ հունվար-մարտ ամիսներին 5 անգամ մուտք է գործել հիվանդանոցի շենք և գողացել շինարարական ապրանքներ` ծեփամածիկ, կերամիկական սալիկներ:
Նյութական վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: