ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

09.06.2020 12:40 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

Հունիսի 8-ին, ժամը 17.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 8-ին, ժամը 12.15-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Բաբաջանյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԻՍ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԻՍ-ի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 8-ին, ժամը 08.45-ին, Երևանի Զ. Սարկավագի և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 8-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 51-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 62-ամյա վարորդը և 59-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 8-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Արարատի մարզի Կանաչուտ գյուղ տանող ճանապարհին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106-ի» 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 8-ին, ժամը 17.00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Այվազովսկու փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 8-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Աճառյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ Տրանզիտի» 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 8-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Արարատի մարզի Ջրահովիտ գյուղում իրար են բախվել «Նիսան» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքնաներ. «Տոյոտայի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 8-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհին՝ Շահումյան գյուղում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 8-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Վանաձոր–Սպիտակ ճանապարհի 15-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 8-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության և Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 38-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 5-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում իրար էին բախվել «ՎԱԶ-2121» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 27-ամյա ուղևորը հունիսի 8-ին, ժամը 18.05-ին, մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 8-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Պ. Սևակի փողոցում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 8-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Մովսես գյուղի վարչական տարածքում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դաշտամիջյան ճանապարհին կողաշրջվել է. 58-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: