ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

26.04.2021 14:37 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ապրիլի 23-ին, ժամը 13.41-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 38-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է ժամը 11.40-ին Երևանի Վարդանանց փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 22-ին, ժամը 23.50-ին, Երևանի Աշտարակի խճուղում իրար են բախվել «Մազդա», «Ֆորդ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 22-ին, ժամը 23.30-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 22-ին, ժամը 00.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 23-ին, ժամը 19.20-ին, Երևանի Արցախի պողոտայում «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 23-ին, ժամը 12.30-ին, Երևանի Հր. Քոչարի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 23-ին, ժամը 16.30-ին, Երևանի Մայրաքաղաքային փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Կիան» բախվել է ճանապարհի բաժանարար պատնեշին, ինչի հետևանքով երկաթե ճաղավանդակը պոկվել և ընկել է «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վրա. «Կիայի» 1-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 23-ին, ժամը 18.35-ին, Երևանի Գայի պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 23-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանը» բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի, իսկ «Մերսեդեսը» բախվել է կայանված «ԲՄՎի». «Մերսեդեսի» 26-ամյա վարորդը, «Նիսանի» 18-ամյա ուղևորը և «ՎԱԶ- 2121»-ի 15-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 24-ին, ժամը 00.15-ին, Կոտայքի մարզի Նոր Հաճընի կամուրջի վրա իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 23-ին, ժամը 11.15-ի սահմաններում, Սիսիան-Իշխանասար ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21154» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 24-ին, ժամը 14.40-ին, Երևանի Ագաթանգեղոսի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 24-ին, ժամը 15.00-ին, Երևանի Չարենցի փողոցում իրար են բախվել «Աուդի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 24-ին, ժամը 15.50-ին, Երևանի Խորենացու փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 24-ին, ժամը 12.50-ին, Երևանի Սաֆարյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 24-ին, ժամը 19.45-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 68-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 24-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 24-ին ժամը 18.00-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց է դիմել 57-ամյա քաղաքացի և հայտնել, որ մարմնական վնասվածքներն ստացել է Արմավիրի մարզի Գայ գյուղի գյուղմթերքի շուկայի մոտակայքում վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացուն նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, ճանապարհաշինական աշխատանքներ կատարելիս վրաերթի է ենթարկել 40-ամյա տրակտորավարը:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 24-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 26-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 24-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացու և Թևոսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Տոյոտայի» 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 25-ին, ժամը 04.15-ին, Երևանի Կորյունի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. «Ֆոլքսվագենի» 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 25-ին, ժամը 02.35-ին, Երևանի Հրազդանի կիրճում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից ու ընկել Հրազդան գետը. 25-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 24-ին, ժամը 21.15-ին, Երևանի Շիրակի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 24-ին, ժամը 23.10-ին, Երևանի Շիրակի փողոցում իրար են բախվել «Միցուբիշի», «Ֆորդ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 33-ամյա վարորդը և 41-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 25-ին, ժամը 11.44-ին, Երևանի Գյուլբենկյան և Ա. Ավետիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 38-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 25-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Թաթուլ-Թալին ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 25-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Մասիս-Նորամարգ ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է կամրջի արգելապատնեշին. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 25-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Աչաջուր գյուղում «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 25-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Մ-6 միջպետական ճանապարհի 77-րդ կմ-ին իրար են բախվել երկու «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և նրանցից մեկի 62-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: