Երկու հետախուզվող՝ միևնույն մեղադրանքով
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Արզնի գյուղից բերման են ենթարկվել 1989 թ. ծնված Վահագն Չ.-ն և 1961 թ. ծնված Սանասար Չ.-ն, ովքեր հոկտեմբերի 27-ից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: