1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ձկնաբուծարանից ձուկ են գողացել

29.01.2015 17:33 Գողություն

Հունվարի 27-ին, ժամը 06.30-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները 1972 թ. ծնված Արթուր Բ.-ի վարած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում ձուկ են հայտնաբերել: Վարորդը հայտարարել է, որ ձուկը իրեն տվել են իր ծանոթներ ոմն Ռոման և Գեղամ, և որ այն իրենց կողմից գողացվել է Մասիս քաղաքին հարակից ձկնաբուծական լճերից:
Պարզվել է, որ Ռոմանը 1973 թ. ծնված Ռոբերտ Ֆ.-ն է, Գեղամը` 1983 թ. ծնված Գեղամ Ա.-ն: Նրանք գողությունը կատարել են նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Սայաթ-Նովա գյուղի տարածքում գտնվող ձկնաբուծական տնտեսությունից` գողանալով ընդհանուր առմամբ 79 կգ «թառափ» տեսակի 25 ձուկ` ընկերությանը պատճառելով մոտ 250.000 դրամի նյութական վնաս:
Գողոնը ներկայացվել է հետաքննության մարմնին:
Հանգամանքները պարզվում են:
Մասիսի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: