1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մայրաքաղաքի Սևանի փողոցում սպանության փորձ կատարած տղամարդը ձերբակալվել է

Փետրվարի 10-ին, ժամը 18.50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել 37-ամյա մի տղամարդ: Հիվանդանոց օպերատիվ խումբ էր մեկնել: Պարզվել էր, որ նա հրազենային վնասվածքը ստացել էր մայրաքաղաքի Սևանի փողոցում։ Քրեական ոստիկանության, Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ ժամը 18.30-ի սահմաններում մայրաքաղաքի Սևանի փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել, այնուհետև հիվանդանոց տեղափոխվածի «Տոյոտա» մակնիշի մեքենայի ուղղությամբ կրակոցներ էր արձակել 32-ամյա մի տղամարդ, ապա մեքենայով հեռացել էր դեպքի վայրից: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի 8 պարկուճ:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Նշանակվել էին փորձաքննություններ:

Դեպքից մեկ շաբաթ անց՝ փետրվարի 17-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները և Արարատի ու Արտաշատի բաժինների ծառայողները Արարատի մարզի Տափերական գյուղում հայտնաբերեցին ու ձերբակալեցին կրակոցներ արձակած 32-ամյա երևանցուն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին երկու ատրճանակ, փամփուշտներ, դանակ և մարիխուանայի նմանվող զանգված։
Ձերբակալվածը ներկայացվել է նախաքննական մարմին: Հանգամանքները քննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: