1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հրկիզել են գարու և հաճարի արտեր

Հուլիսի 19-ին, ժամը 14.30-ին, ՀՀ ՏԿ և ԱԻՆ-ից  ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1971 թ. ծնված Գարիկ Մ.-ն և հայտնել, որ Ջրաբեր գյուղում այրվում են գարու 3 հեկտար, հաճարի 1 հեկտար և գարու 1 հեկտար հնձված արտերը, և այնտեղ նկատել են սև «Ֆոլքսվագեն Գոլֆ» և սպիտակ «Պրիորա» մակնիշի ավտոմեքենաներ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Կապուտան գյուղին հարակից դաշտավայրում` Աբովյան քաղաքից դեպի Ջրաբեր տանող ճանապարհից մոտ 150 մ հեռավորության վրա գտնվող,  1962 թ. ծնված Անանիա Ս.-ին պատկանող մոտ 4 հեկտար գարու և հաճարի արտը և նրա եղբորը` 1960 թ. ծնված Հարություն Ս.-ին պատկանող մոտ 4 հեկտար արտի մեջ գտնվող մոտ 100 ծղոտը հրկիզել է «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` պատճառելով մոտ 2.580.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և  բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 20-ին, ժամը 15.40-ին, բաժին է ներկայացել «Ֆոլկսվագեն Գոլֆ»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 1959 թ. ծնված Արմեն Մ.-ն և տվել խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: