Հրացաններն ուղարկվել են փորձաքննության
Փետրվարի 23-ին ՀՀ բնապահպանական պետական տեսչությունից ոստիկանության Արմավիրի բաժին նյութեր են ստացվել, որ որսագողության դեմ տարվող պայքարի շրջանակներում՝  փետրվարի 21-ին ստուգումներ են իրականացվել Արմավիրի մարզում, որի ժամանակ Նոր Կեսարիա գյուղին հարակից հանդամասում Ջանֆիդա գյուղի 50-ամյա մի բնակչի մոտ հայտնաբերվել է ապօրինի  պահվող «ՏՕԶ-63» տիպի 16 տրամաչափի որսորդական երկփողանի հրացան, իսկ Արաքս գյուղին հարակից հանդամասում` նույն գյուղի 32-ամյա մի բնակչի «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի 53-ամյա և 36-ամյա  ուղևորների մոտ`  ապօրինի պահվող «Իժ-18-Ե» տիպի 12 տրամաչափի մեկփողանի  և  «ԻԺ» տիպի 12 տրամաչափի երկփողանի ողորկափող հրացաններ:
Հրացաններն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					