1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հրազենային վնասվածք և դանակահարություն. քրեական հետախույզների բացահայտումը

Հրազենային վնասվածք և դանակահարություն. քրեական հետախույզների բացահայտումը

Ապրիլի 1-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել անհայտ տղամարդ: Հիվանդանոցից հաջորդ ահազանգը ապրիլի 2-ին էր. ժամը 00.05-ին «ձախ կրնկի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել մեկ այլ երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նրանք ի վիճակի չէին բացատրություն տալու:
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը: Պարզել էր, որ նրանք վնասվածքները ստացել էին Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր և 9 մմ տրամաչափի պարկուճ:
Փաստով քրեական գործ էր հարուցվել:
Ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 1-ին, ժամը 23.00-ին, Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բակում մի խումբ երիտասարդներ վիճաբանել էին, որի ընթացքում 33-ամյա երիտասարդը դանակահարել էր, իսկ 23-ամյա երիտասարդը 9 մմ տրամաչափի հրազենով կրակել էր հիվանդանոց տեղափոխվածներին: Նրանք հայտնաբերվել, բերման են ենթարկվել Մալաթիայի բաժին, ապա ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքները հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: