1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանների պրոֆեսիոնալ միջոցառման շնորհիվ հնարավոր զինված բախում է կանխվել. հայտնաբերվել է հրազեն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ծավալուն օպերատիվ միջոցառումների շնորհիվ հավաստի տեղեկություններ էին ստացել, որ, այսպես ասած՝ քրեական հեղինակություն համարվող մի քանի անձ նոյեմբերի 16-ին պատրաստվում են պարզաբանումների համար հանդիպել։ Հավաստի տվյալներ կային նաև, որ նրանք ապօրինի զենք-զինամթերք ունեն, և հնարավոր է, որ պարզաբանումներն ավարտվեին զինված բախումով, ինչը կանխվեց։
Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ նոյեմբերի 16-ին, ժամը 18,15-ի սահմաններում, Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզներն ու հատուկ նշանակության գումարտակի ծառայողները մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայում հայտնաբերեցին ու, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին երեք տղամարդու՝ 35, 37 և 39 տարեկան, երեքն էլ Երևանի բնակիչ։ Խուզարկությամբ նրանցից մեկի մոտից հայտնաբերվեց «Մակարով» ատրճանակ՝ 6 փամփուշտով։ 37-ամյա տղամարդը, ում մոտից հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերքը, ձերբակալվել է։ «Տոյոտան» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: