1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հուշանվեր քսանհազարանոց էին փորձել իրացնել. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

18.10.2023 14:05 Խարդախություն

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արտիմետ գյուղի 25-ամյա մի բնակիչ սեպտեմբեր ամսին գյուղի մթերային խանութում ունեցած պարտքը մարելու նպատակով համագյուղացի 14-ամյա մի պատանու տվել էր հուշանվեր 20 000-դրամանոց թղթադրամ, որպեսզի նա տանի և մարի պարտքը։ Պատանին փորձել էր իրացնել այն, սակայն խանութի տերը պարզել էր, որ թղթադրամը հուշանվեր է։
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 25-ամյա երիտասարդը հոկտեմբերի 16-ին ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ խոստովանել է արարքը։ Նույն օրը բաժին է ներկայացվել նաև պատանին. նա նույնպես խոստովանել է եղելությունը:
Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։
Կրկին հորդորում ենք՝ կանխիկ գործարքներ կատարելիս լինել զգոն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: