ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Կայացավ գնդապետ Վարդան Պետրոսյանի 60-ամյակին նվիրված ֆուտբոլի հուշամրցաշար

Հունիսի 25-ին իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության գնդապետ Վարդան Պետրոսյանի 60-ամյակի կապակցությամբ ոստիկանության կրթահամալիրի ու «Թովմասյան» միջազգային հիմնադրամի նախաձեռնությամբ կայացավ երջանկահիշատակ գնդապետին նվիրված ֆուտբոլի հուշամրցաշար։ Այդ կապակցությամբ ոստիկանության կրթահամալիր էին այցելել ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ  Ռոման Գոլուբիցկին, «Թովմասյան» միջազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը, ոստիկանության վետերաններ, Վարդան Պետրոսյանի հարազատներն ու ծառայակից ընկերները։
Հյուրերը նախ շրջեցին ոստիկանության կրթահամալիրում, եղան Վարդան Պետրոսյանի անվան կրիմինալիստիկայի լսարանում, ծաղիկներ խոնարհեցին գեներալ, կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանի կիսանդրուն, ինչից հետո մեկնարկեց մրցաշարը։
«Վարդան Պետրոսյանին նվիրված հուշամրցաշարը արդեն 5-րդ տարին է կազմակերպվում։ Վարդան Պետրոսյանը մինչ ոստիկանության գնդապետ դառնալը եղել է ֆուտբոլիստ»,-իր խոսքում ասաց Արտակ Թովմասյանը:
Այս տարի մրցում էին ՌԴ սահմանապահ զորքերի թիմը և Վարդան Պետրոսյանի ընկերների «Վարդանանք» թիմը։ Խաղի մրցավարն էր անվանի ֆուլբոլիստ Խորեն Հովհաննիսյանը։
Հաղթող ճանաչվեց ՌԴ սահմանապահ զորքերի թիմը, և նրան էլ հանձնվեց փոխանցիկ գավաթը: Հաղթող թիմի խաղացողներին հանձնվեցին նաև պատվոգրեր։