1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ոստիկանությունը կրկին իրազեկում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում

18.02.2013 18:47 Ընտրություններ
Համացանցում տարածվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հարցազրույցը, համաձայն որի՝ լրացուցիչ ցուցակները դժվար վերահսկելի են, քանի որ դրանք հիմնական ցուցակների նման չեն հրապարակվել և հնարավորություն չի ստեղծվել նրանցով իրականացնելու համեմատություն: Այսինքն` հիմնավոր կասկածներ կան, որ նույն մարդը կարող է ընդգրկված լինել մի քանի ցուցակում:
Համացանցում տարածված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ՀՀ ընտրական օրենսգրքի  11-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան՝ 2013 թ. փետրվարի 16-ին www.police.am և www.passportvisa.am կայքերում հրապարակել է ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ ցուցակները` ներբեռնելու հնարավորությամբ:
www.police.am կայքում հրապարակված լրացուցիչ ցուցակները ներբեռնելու համար անհրաժեշտ է մուտք գործել www.police.am/yntrutyunner էլեկտրոնային կայք, որի վերջին տողում նշված են լրացուցիչ ցուցակները /lracucich_cucak.xls/:
www.passportvisa.am կայքում հրապարակված լրացուցիչ ցուցակները ներբեռնելու համար անհրաժեշտ է մուտք գործել www.passportvisa.am  էլեկտրոնային կայք, որտեղ ըստ ընտրական տեղամասերի բաշխված հիմնական ցուցակների պատուհանի անմիջապես ներքևում առկա է «Լրացուցիչ ցուցակ» վերտառությամբ պատուհանը:
Տեղեկացնում ենք նաև, որ ընտրողների լրացուցիչ ցուցակները հիմնական ցուցակների հետ միասին որոնման հնարավորությամբ հրապարակված են նաև www.elections.am/votersreg էլեկտրոնային կայքում:
ՀՀ ոստիկանությունը կրկին հավաստիացնում է, որ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածով նախատեսված բոլոր լրացուցիչ ցուցակները կազմվում են բացառապես ծրագրային ապահովմամբ` ավտոմատ եղանակով, ինչը բացառում է միևնույն ընտրողի տվյալների կրկնությունը հիմնական և լրացուցիչ ցուցակներում:
 
ՀՀ ոստիկանություն