1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից 2012 թ. 9 ամիսների ընթացքում իրականացված օպերատիվ-ծառայողական գործունեության վերաբերյալ

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունն իրականացնելով իր հիմնական խնդիրներն ու գործառույթները, լիազորությունների շրջանակներում կազմակերպել և համակարգել է ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների քրեական հետախուզության ծառայության աշխատանքները: Բացի այդ, ոստիկանության ՔՀԳ վարչության ծառայողներն անձամբ և տարածքային ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հաշվետու ժամանակահատվածում բացահայտել են ընթացիկ և նախկին տարիներին կատարված հանցագործությունների 190 դեպք, այդ թվում` սպանության 4, սպանության փորձի` 4, ավազակության` 14, գողության` 41 /որոնցից 17-ը` բնակարանային/, խուլիգանության` 6, զենք-ռազմամթերքի հայտնաբերման կամ կամավոր հանձնման` 14, ծանր մարմնական վնասվածք պատճառելու` 2 և 105 այլ հանցագործություններ՝ կողոպուտ, ԱՏՄ փախցնել, խարդախություն, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, փաստաթղթերի կեղծում, մաքսանենգություն, մարդու առևտուր, անձին ազատությունից ապօրինի զրկելը, կաշառք ստանալը և այլն: 
Հաշվետու ժամանակահատվածում ՔՀԳ վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում հայտնաբերվել է ՀՀ իրավապահ մարմինների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով հետախուզման մեջ գտնվող 29 և այլ երկրների կողմից հետախուզվող 40 անձ, ովքեր հետախուզվել են ՌԴ, ԻԻՀ, Լեհաստանի, Մոլդովայի, Ֆրանսիայի, Ուզբեկստանի և Վրաստանի իրավապահ մարմինների կողմից:
Նույն ժամանակահատվածում ձեռնարկված միջոցառումների և օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում այլ պետությունների տարածքներում հայտնաբերվել ու ՔՀԳ վարչության ծառայողների կողմից ՀՀ է տեղափոխվել ՀՀ քրեական օրենսգքրի տարբեր հոդվածներով հետախուզման մեջ գտնվող 36 անձ, որոնցից 6-ը հայտնաբերվել են գործուղման մեկնած ՔՀԳՎ ծառայողների նախաձեռնությամբ: Բացի այդ, հայտնաբերվել է որպես անհայտ կորած հետախուզման մեջ գտնվող 2 անձ:
Որպես ակնառու օրինակներ կարելի է նշել ներքոշարադրյալները`
ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչությունում ստացված օպերատիվ տեղեկատվությունը ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ իրացնելիս բացահայտվել է Չ. Խուդոյանի սպանության դեպքը, ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ օպերատիվ տեղեկություններն իրացնելիս բացահայտվել է Հ. Նաղդալյանի սպանության դեպքը, իսկ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառւմների շնորհիվ բացահայտվել է Ա. Գալստյանի սպանության դեպքը:
Բացահայտվել են նաև «Ադամիում» ՍՊԸ աշխատակցի նկատմամբ 2009 թ. կատարված ավազակային հարձակման և մի շարք այլ ավազակային հարձակումների դեպքեր:
ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության նախաձեռնությամբ հայտնաբերվել է սպանության համար 1992 թ. հետախուզման մեջ գտնվող Սմբատ Գրիգորյանը, ինչպես նաև հայտնաբերվել են նույն մեղադրանքով հետախուզվող Գևորգ և Դավիթ Անանյան եղբայրները, ովքեր հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածում կատարել են այլ հանցագործություններ:


ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչություն