ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՀՀ ոստիկանության վետերանների խորհրդի 7-րդ համաժողովը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

29.04.2014 15:00 Միջոցառումներ
ՀՀ ոստիկանության վետերանների խորհրդի  7-րդ համաժողովը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ապրիլի 29-ին տեղի ունեցավ ոստիկանության վետերանների խորհրդի 7-րդ համաժողովը:
Բացելով նիստը՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը համակարգի վետերաններին փոխանցեց հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորհանքն ու բարեմաղթանքները:
Բարձր գնահատելով ոստիկանության վետերանների աշխատանքը նաեւ վաստակած հանգստի գնալուց հետո՝ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ համակարգում ընթացող բարեփոխումներին եւ այն սկզբունքներին, որոնց վրա այսօր հիմնվում է ոստիկանության գործունեության մարտավարությունն ու ռազմավարությունը:
Ոստիկանության պետը նշեց, որ այսուհետ վետերաններն ավելի ակտիվորեն են ներգրավվելու ոստիկանության գործունեության մեջ, հատկապես համայնքային ոստիկանության կազմավորման եւ անչափահասների հետ տարվող աշխատանքներում, իսկ   վաստակաշատ մասնագետների լիարժեք ինտեգրմանը կնպաստեն վետերանների աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավումը, վետերանների ակումբի ստեղծումը եւ այլ ձեռնարկներ: Այս առումով, Վլադիմիր Գասպարյանն անչափ կարեւորեց վետերանների համաժողովի աշխատանքը:
Վետերանների համագործակցությունը կարեւորեցին նաեւ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Անուբաղ Համբարյանը  եւ ոստիկանության շտաբի պետ,  ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը:
Ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ, ոստիկանության պետի խորհրդական Գրիգորի Աբովյանը ներկայացրեց  հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքն ու ձեռքբերումները: 
2012-2013 թվականների ընթացքում ոստիկանության վետերանների կողմից հանցագործության 478 դեպք է  բացահայտվել, այդ թվում`  ավազակային հարձակման` հինգ,  անձնական ունեցվածքի գողության` 286, թմրամիջոցների ապօրինի  շրջանառության` 30, դիտավորությամբ  առողջությանը վնաս պատճառելու` 47 դեպք եւ այլն: Հայտնաբերվել է  հետախուզման մեջ գտնվող  60 անձ:  
Վետերաններն ակտիվորեն մասնակցել են «Կանեփ-կակաչ« օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներին, անհատական պրոֆիլակտիկ աշխատանքներին: Պարբերաբար միջոցառումներ  են իրականացվում դպրոցականների շրջանում:
«Անելիքներն շատ են,  շատ են ծրագրերը, մեծ է աշխատելու  պատրաստակամությունը»,-  նշեց Գրիգորի Աբովյանը:
Համաժողովը հաստատեց  ոստիկանության  վետերանների աշխատանքային ծրագիրն ու կանոնադրական փոփոխությունները:
Համաժաղովում ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ վերընտրվեց Գրիգորի Աբովյանը: