1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը մի խումբ ծառայողների պարգևներ է հանձնել

17.10.2022 17:31 Պաշտոնական

Հոկտեմբերի 15-ին ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն։ Պարգևատրվում էին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Արմավիրի մարզային վարչության մի խումբ ծառայողներ։ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը, անդրադառնալով վերջերս բացահայտված առանձնապես ծանր հանցագործություններին, ներկաներին շնորհակալություն հայտնեց բացահայտման գործում ներդրած ավանդի, ջանասիրության ու պրոֆեսիոնալ աշխատանքի համար։ Ոստիկանության պետը հատուկ կարևորեց կիբերհանցավորության դեմ պայքարի ոլորտը՝ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանին հանձնարարելով ձեռնարկել նոր քայլեր՝ ծառայողների մասնագիտական գիտելիքներն առավել խորացնելու առումով։ Այդ համատեքստում Վահե Ղազարյանը կարևորեց նաև պարբերաբար վերապատրաստումները։
Պարգևները հանձնեցին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։