1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում 2013 թ. 1-ին եռամսյակում արձանագրված նշանակալի դեպքերի կապակցությամբ կատարված ծառայողական քննությունների վերաբերյալ

1. 2013 թ. մարտի 24-ին ոստիկանության Արաբկիրի բաժնից օպերատիվ հաղորդագրություն է ստացվել, որ քաղաքացուն մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով բաժին բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսի կուրսանտ Ա. Բադալյանը:
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսի կուրսանտ Ա. Բադալյանն իր մոր անվամբ հաշվառված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան առանց վարորդական իրավունքի վկայական ունենալու վարել է Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկում, որտեղ ճանապարհն իրեն չզիջելու պատճառով վիճաբանել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վարդիթեր Է.-ի հետ, որի ընթացքում հայհոյանքներ է տվել վերջինիս, ապտակել ու մեքենայի դուռը փակել նրա ոտքին` պատճառելով մարմնական վնասվածք:
Ծառայողական քննության արդյունքներով Ա. Բադալյանը ՀՀ ոստիկանության պետի հրամանով ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:
Ծառայողական քննության նյութերը 2013 թ. մարտի 27-ին ուղարկվել են ՀՀ ՀՔԾ, որտեղ 2013 թ. ապրիլի 5-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասով:
 
2. ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչությունից 2013 թ. մարտի 6-ին ստացվել են ՊՊԳՎ Տաշիրի պահպանության բաժանմունքի ոստիկան Հայկ Գրիգորյանի նկատմամբ սկսված ծառայողական քննության նյութերն այն մասին, որ վերջինս հիշյալ պաշտոնում նշանակվելուց հետո ՊՊԳՎ կադրերի բաժին է ներկայացրել իր անվամբ լրացված AD 089435 համարի դիպլոմը:
Սահմանված կարգի համաձայն` հարցում է կատարվել Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղ` հիշյալ դիպլոմի իսկությունը ստուգելու համար:
Ստացված գրության համաձայն` Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղում Հայկ Գրիգորյան անուն-ազգանունով ուսանող չի սովորել, հետևաբար  AD 089435 համարի դիպլոմն իրենց կողմից տրված չէ:
Դիպլոմի կեղծ լինելու հանգամանքը պարզելու և ոստիկանության ծառայող Հայկ Գրիգորյանի արարքին քրեաիրավական գնահատական տալու համար ծառայողական քննության նյութերը 2013 թ. մարտի 16-ին ուղարկվել են ՀՀ ՀՔԾ, որտեղ 2013 թ. մարտի 20-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Ծառայողական քննության նյութերը կասեցվել են` մինչև ՀՔԾ-ում վերջնական որոշում կայացնելը: