ՀՀ ոստիկանության զորքերում ամփոփվեցին 2013 թ. արդյունքները
                        28.12.2013 15:27
                        Համակարգի լրատու
                                                                                                                                 
                                                                        
                    
                                                            Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության զորքերի պատրաստության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանը:
Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին կատարված աշխատանքների ընթացքն ու արդյունքները:
Նշվեց, որ ոստիկանության զորքերին առաջադրված խնդիրները տարվա ընթացքում կատարվել են ողջ ծավալով, զորքերը մարտունակ են և պատրաստ լիարժեք կատարելու իրենց պարտականությունները:
Խորհրդակցությունն ամփոփեց ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը:
2013 թ. արդյունքներով լավագույն ճանաչված ծառայողներն արժանացան պարգևների:
















