Հետախուզվում էր ծեծի մեղադրանքով
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները հունվարի 30-ին, ժամը 19.40-ին, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 23 հասցեի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1986 թ. ծնված Տիգրան Գ.-ին, ով հունվարի 29-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 118 հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: