Հետախուզվում էր Շվեդիայի իրավապահների կողմից

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 2-ին Կենտրոնական բաժին է ներկայացել 36-ամյա Մխիթար Ս.-ն, որը Շվեդիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր թմրանյութ պահելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: