Հետախուզվում էր նշանակված պատժի կրումից խուսափելու համար
Հոկտեմբերի 31-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Գրիգորի Ռ.-ն, որը հոկտեմբերի 10-ից Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից հետախուզվում էր նշանակված պատժի կրումից խուսափելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: