Հետախուզվում էր գողության մեղադրանքով
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Մարտունի քաղաքի Երևանյան փողոցից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Թաթուլ Կ.-ն, որը հունիսի 25-ից ոստիկանության Ճամբարակի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: