Հետախուզվում էր գողության մեղադրանքով
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 18-ին, ժամը 11.00-ին, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Թագուհի Ա.-ն, որը մարտի 15-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: