Հետախուզվողը հայտնաբերվեց Սևքարեցի Սաքոյի փողոցում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները սեպտեմբերի 24-ին Սևքարեցի Սաքոյի փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 38-ամյա Վարդգես Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: