Հետախուզվողը հայտնաբերվեց տարբեր ստորաբաժանումների համագործակցության արդյունքում

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողները, համագործակցելով Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների հետ, մարտի 24-ին Քանաքեռցու փողոցից Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել Նարեկ Մ.-ին, որը Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: