Հետախուզվում էր սուտ մատնության մեղադրանքով

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 25-ին բաժին է ներկայացել 36-ամյա Սարգիս Ֆ.-ն, որը մայիսի 10-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա հանձնվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: