56-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Հայթաղ գյուղում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունվարի 25-ին Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 56-ամյա Արշակ Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) և 273-րդ (Մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: