Հետախուզվողը բերման ենթարկվեց Նիկոլ Դումանի փողոցից
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԳՎ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 28-ին, ժամը 12.55-ին, Երևանի Նիկոլ Դումանի փողոցից բերման են ենթարկել 53-ամյա Հովհաննես Մ.-ին, որը մայիսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: