Հետախուզվողը հայտնաբերվեց հանգստյան գոտում

Ոստիկանության ՔՈԳՎ, Աշտարակի և Կենտրոնական բաժինների քրեական հետախույզները համատեղ միջոցառումներով Աշտարակ քաղաքի հանգստի գոտիներից մեկում հայտնաբերել և Կենտրոնական բաժին են բերել 33-ամյա Գագիկ Ս.-ին, որը հուլիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: