Ավազակության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ
 
                                            Օգոստոսի 27-ին Բազումի քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, համագործակցել են Կենտրոնականի գործընկերների հետ: Բացատրական աշխատանքի արդյունքում կամովին բաժին է ներկայացել ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերի մեղադրանքով հետախուզվող Սևակ Ք.-ն, խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					