Հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ
 
                                            Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 24-ին բաժին է ներկայացել 30-ամյա Արա Բ.-ն, որը 2020 թ. հոկտեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի (Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ կալանք: 
 Արա Բ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					