ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ Աշտարակի բաժին

ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 13-ին բաժին է ներկայացել 53-ամյա Գրիգոր Ն.-ն: Նա 2023 թ. նոյեմբերի 22-ից Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հետախուզվողի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: