Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ Ախուրյանի բաժին
 
                                            Ոստիկանության Ախուրյանի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 20-ին բաժին է ներկայացել 36-ամյա Արթուր Մ.-ն, որը 2020 թ. հունիսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					