Պարեկները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները մարտի 21-ին, ժամը 01.55-ին, Սեբաստիայի փողոցից ոստիկանության Մաշտոցի բաժին են ներկայացրել 32-ամյա Նարեկ Հ.-ին, որը մարտի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: