Հետախուզվում էր գողության մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մարաշի բաժանմունքի ծառայողները փետրվարի 20-ին Շահումյան 16-րդ փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Մարաշի բաժանմունք են ներկայացրել 36-ամյա Արսեն Մ.-ին, որը հունվարի 15-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ գողություններ է արել Երևանի տարբեր վարչական շրջաններում:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: