Կենտրոնականի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները դեկտեմբերի 20-ին Արամ Խաչատրյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 41-ամյա Լևոն Փ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: