Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
 
                                            Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 13-ին բաժին է ներկայացել 49-ամյա Դավիթ Դ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
 Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					