Հետախուզվողը ներկայացվել է նախաքննական մարմին

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 11-ին Երևան քաղաքի Արհեստավորների փողոցում հայտնաբերվել և Արմավիրի բաժին է տեղափոխվել 31-ամյա Սարգիս Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Նա ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: