Հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 3-ին մայրաքաղաքի Սվաճյան փողոցի տներից մեկում հայտնաբերել և բաժին են ներկայացրել 23-ամյա Արամիս Ա.-ին, որը ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի (Համակարգիչ, համակարգչային համակարգ կամ համակարգչային ցանց ներթափանցելը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: