Հետախուզվողը ներկայացվել է դատարան
 
                                            Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 3-ին ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 23-ամյա Վանիկ Ա.-ն, որը հոկտեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Նա ներկայացվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					