Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիք և ծեծ
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ, Շիրակի մարզային վարչության, Մուշի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 28-ին՝ ժամը 13.15-ին, Էջմիածին քաղաքի Ե. Չարենց փողոցի 23 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել և Մուշի բաժին բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Խաչատուր Կ.-ն, որը ս/թ օգոստոսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի և 118-րդ (ծեծ) հոդվածի մեղադրանքներով: